ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հանրային զգոնությունը բթացնելու նոր փորձ

Հանրային զգոնությունը բթացնելու նոր փորձ
22.03.2019 | 02:20

Կառավարության անդամները նոր հանձնարարական են ստացել` բացահայտել փոքր ու միջին չափերի խարդախություններն ու անօրինությունները: «Եթե նկատել եք` գործընթացն արդեն մեկնարկել է, ու մի շարք համայնքներում բացահայտումների նոր ալիք է սկսվել՝ բյուջեի յուրացումներից մինչև շրջակա միջավայր թափոններ նետելը: Նման բացահայտումներ առաջիկայում դեռ շատ կլինեն, հստակ հանձնարական կա»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Իշխանությունները, փաստորեն, հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու, դրախտային Հայաստանի մասին առկա պատկերացումներն ու նախկինում արված խոստումները մոռացության տալու համար են նման քայլի գնում. «Տրամաբանությունը հետևյալն է` եթե չենք կարողանում հասարակության սոցիալական վիճակը լավացնել, օգտվենք նախկինների կատարած յուրացումներն ու խարդախություններն անընդհատ շեշտելու հնարավորությունից: Թե դեռ ինչքան ժամանակ կհաջողվի հասարակության ուշադրությունն այդ ճանապարհով շեղել, չեմ կարող ասել, բայց հատկապես մարզպետարաններն ու ուժային կառույցներն արդեն լծվել են գործին»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ